▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պատերազմ է ուզում. Արմեն Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ նշեց, որ  ՀՅԴ ցուցակները գրեթե կազմված են, սակայն չի կարող նշել, թե ովքեր են ցուցակում առաջին տեղերը զբաղեցնում, քանի որ ինքն էլ հստակ չգիտի:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնում է առանձին իր ցուցակով, ինքնանպատակ մեծամասնություն կազմելու խնդիր չի դրել, հստակ ծրագիր ունի և արմատական փոփոխությունների հիմք է դրել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նաև կարծիք հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ՝ նշելով, որ  սա հանցավոր համաձայնության արդյունք և քաղաքական որոշում է:

«Ադրբեջանը պատերազմ է ուզում, հարցի լուծումը չի պատկերացնում խաղաղ բանակցությունների միջոցով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին