▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում այս անգամ ընդդիմադիր ուժ չի լինելու

«Հայաստանում այս անգամ ընդդիմադիր ուժ չի լինելու, քաղաքական ընտրություն չկա»,-համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Ընտրությանը մասնակցողների մեջ քաղաքական դեմք չկա: Ցանկանում են տեղավորվել ԱԺ-ում: Մորթի են վերցրել, տակը շահն է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հորդորելով.

«Ամեն դեպքում պետք է ձայն չտալ նրանց, ովքեր չեն խոսի արդյունաբերության, գիտության  վերականգնման, կոռուպցիան որպես պետական դավաճանություն դիտելու մասին: Չգիտենք, թե ո՞վ, ի՞նչ տեսակետ ունի Իրանի մերձեցման հետ կապված»:

Անդրադառնալով ստեղծված դաշինքներին ու դրանք լքելուն՝ Լևոն Շիրինյանը նկատեց.

«Ամեոբայի պես միացան, ամեոբայի պես էլ բաժանվեցին: ՀՀ-ում մի տեսակ դաշինքացավ կա: Յուրաքանչյուրը գիտի, որ ուժ չունի անցնելու, այդ քայլին է դիմում: Ինչ վերաբերում է Օհանյանին ու Օսկանյանին, ապա նրանց  ռեսուրսները մեզ պետք կլինեին, եթե նրանք ազատման հրամանը ստանալուց մեկ օր առաջ հրաժարական տված լինեին:Նրանք սպասել են մինչև վերջ, տեսնեն, թե նախագահն ի՞նչ կասի: Դրա համար հանրությունը պետք է նրանց մերժի»:

Խոսելով Ծառուկյանի վերադարձի մասին՝ քաղաքագետը նշեց, որ եթե Ծառուկյանը վերցնի երկրի արդյունաբերականացման, տնտեսության զարգացման քաղաքականությունը, հեռանկարում ամերիկյան քաղաքական համակարգի նման մի բան կունենանք:

«Մենք հանրությանը պետք է խնդրենք, աղաչենք, պաղատենք, որ ստեղծվի 4-րդ հանրապետություն, որը պետք է հասնի մինչև Քուռ-արաքսյան խառնարան: Այս պարագայում ՀՀ-ն կունենա դաշնակիցներ՝ հանձինս Իրանի, թալիշների ու Ադրբեջանի բոլոր ճնշված ժողովուրդների»,-ընդգծեց  Լևոն Շիրինյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին