▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի վրա ճնշո՞ւմ են բանեցրել

Երեկ ՌԱԿ վարչության նիստում որոշում է կայացվել`չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրանց չի հաջողվել 95 հոգանոց ցուցակ կազմել, որպեսզի կարողանային առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«Կազմակերպչական աշխատանքներ էինք կատարում, երբ մի քանի հարգելի անձնավորություններ մոտեցան, որոնք ներկայացնում էին Գագիկ Ծառուկյանի ճամբարը: Նրանք տեղեկացրին, որ դաշինք է ստեղծվում, որի դռները բաց են: Գնացինք, խոսեցինք ու որոշեցինք դրական պատասխան տալ, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Մեզ համար գրավիչն այն էր, որ այնտեղ կար մեզ սրտամոտ մի գաղափար, որն էր՝ Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության ամրապնդումը: Բայց  անակնկալ բանսարկություններ տեղի ունեցան, որոնց նպատակը Ծառուկյանի վրա ճնշում բանեցնելն էր: Ի վերջո սկսեցինք իրար չհասկանալ ու դաշինքի մեջ լինելու որոշումը չեղյալ համարվեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռամկավար ազատական կուսակցության  ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ասում են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստվերային մեծ դերակատարում է ունեցել դաշինքի չկայացման համար, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց.

«Հովիկ Աբրահամյանին ընդհանրապես չեմ հանդիպել հրաժարականից հետո: Բայց բանսարկություններ շատ են եղել, հատկապես իշխանական տարբեր օղակների կողմից»:

Հարցին, թե ՌԱԿ-ն այդքան վտանգավոր կուսակցությո՞ւն է իշխանության համար, որ խչընդոտներ ստեղծեն, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց.

«Ես էլ եմ զարմանում: 1995 թվականից սկսած մեր իշխանությունները փոշիացնում են մեր հավաքած ձայները»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին