▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով կկարողանա օգնել, կարգին մարդ է. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեր երկրի եւ հայութեան հակառակորդները՝ իրենց հլու սապասաւորների աջակցութեամբ կրկին յաջողեցան։ Չխօսելով այն բանի մասին, որ աշխարհի ամենավատ Սահմանադրութեամբ ու ընտրական համակարգով արդէն ընտրութիւն չէ լինելիքը, բայց նոյնիսկ դրանց մասնակցելու ցանկութեան դէպքում կարգին մարդը ընտրելու բան չունի, ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն կարեւորագոյն հարցերում ՀՀԿ-ից չեն տարբերւում, ՀՀԿ-ն գիտենք, ԲՀԿ-ն մի մարդու բիզնես կառոյց է, ՀՎ-ն (նախկին ՕԵԿ) սարսափ կուսակցութիւն՝ մաշկազերծող ու աչքթափող, ԵԼՔ-ը անհասկանալի անկելանոց, ՕՐՕ-ն մեծ դաշինքի ձգտող, բայց առաջին պահից դաշնակիցներին վանող ու խաւարի սիրահարների հանգրուան՝, լրագրողներից գաղտնի գործելու կողմնակից ուժով, ՀՅԴ-ն բազում նուիրեալներ ունեցած, բայց հարիւրամեակից աւելի ձախողումների տարած ուժ (1915-23թթ. ցեղասպանութեան եւ 1920-21 թթ.պետականութեան կորստի ականատես), ԱԴ-ն անհասանելի ու անտեսանելի լինելուց բացի ՀԱԿ-ի մասնաճիւղ։ 
Ես նաեւ քաղաքացի եմ ու կուզէի ձայնիս արժանի մի ուժ լիներ...Ով կը կարողանայ օգնել, կարգին մարդ է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին