▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նրանք նկարում էին պատերազմը. հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմն իրենց կյանքի գնով վավերագրողներին

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Մինվոդիում

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը շարունակվել է հաջորդ օրը. ովքե՞ր են եղել հյուրերը.«Ժամանակ»

Սրանով իշխանությունն իբր «մուռ» է հանում Հայկոյից

Վիգեն Սարգսյանը կհեռանա ու նրան կփոխարինի թփերի տակ թաքնվածը



2017-02-17 14:42:08

«Ազատ դեմոկրատներ»-ը լուրջ ուշադրություն է դարձնելու սոցիալական, էկոլոգիական խնդիրներին: Անձամբ կրթական խնդիրներից բացի գնում եմ մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը բարձացնելու համար: Մեր ցուցակում 101 հոգուց 60 տոկոսը երիտասարդներ են, 40 տոկոսը՝ կանայք»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն, ով «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունն է ներկայացնում, տեղեկացրեց, որ շահադիտական նկրտումներից ելնելով աջակցում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, քանի որ վերջինները խոստացել են աջակցել իրենց ծրագրերին.

«Միացյալ հայեր» նշանակում է Արցախ, ՀՀ և Սփյուռք: Ինչ վերաբերում է ցուցակին, ապա խնդիրներ չենք ունեցել.մեզ չեն առաջակել, մենք էլ չենք պնդել: Չենք նեղացել, չենք նեղանալու»,-ընդգծեց Ազատ Արշակյանը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների հրապարակած ցուցակներին, Անահիտ Բախշյանը նկատեց.

«Որքան խորանում եմ քաղաքականության մեջ, այնքան խճճվում եմ, որովհետև բաներ եմ տեսնում, որ բարոյական արժեքների շրջանակում անհնար է տեղավորել դրանք: Եվ այն, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, հաստատ ինչ-որ մի բան մտածել են, որ այդպես են արել»:

«Խաթաբալա»: Մեկին ցույց են տալիս, ուրիշին ընտրում են: Գայթակղում են, բայց գիտենք, որ Վիգեն Սարգսյանն հեռանալու է: Կրկին կլինի Պաշտապնության նախարար, և նրան կփոխարինի թփերի կամ 40-րդ տեղում թաքնված որևէ քրեաօլիգարխիկ պարտիզան»,-ընդմիջեց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.