▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճար չունեն, մեզ պետք է ընտրեն.Հրանտ Բագրատյան

«Մեզ պետք է ընտրեն, որովհետև ազատական մտածելակերպ ունեցող մարդիկ ենք։ Խրախուսելու ենք փոքր բիզնեսը, կտրուկ չափավորելու ենք խոշոր բիզնեսի աճը, քանի որ դրա միջոցով տնտեսությունը չի աճում, ինչը փաստեցին վերջին տարիները։

Մեզ պետք է ընտրեն, որովհետև ուզում ենք Կառավարությանն իր տեղը դնել, քանի որ ֆունկցիաների կեսն արդեն տվել են Կենտրոնական բանկին: Գործադիր իշխանության լողացող էվոլյուցիա է տեղի ունենում։ Ինձ թվում է` նույնիսկ ճար չունեն, մեզ պետք է ընտրեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը, ով միացել է «Ազատ դեմոկրատներ»-ին ու հանդես է գալիս 2-րդ համարի ներքո։ Նա վարչապետի թեկնածուն է:

Պարոն Բագրատյանն անդրադարձավ նաև ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին.

«Տեղեկություն ունենք, որ մարդուն ասել են` առավոտյան կքվեարկես այստեղ, հետո կտանենք ուրիշ տեղ։ Մամուլից տեղեկացանք, որ հեռախոս բաժանելու խոստումներ էլ են եղել։ Բացի ՀՀԿ-ից ևս մեկ ուժ էլ է ընտրակաշառք բաժանում, անուն դեռևս չեմ տա։ Լսել ենք, որ մոտեցել են քաղաքացուն ու ասել են` այսքան փողը ձեզ չէր խանգարի։ Ա՛յ ձեր ցավը տանեմ, կլինի՞ գնաք ժողովրդին հարցնեք, թե ինչպե՞ս է իր կյանքը պատկերացնում։ Ես Քրիստոսը չեմ, այ ձեր ցավը տանեմ։ Ախր, ժողովուրդը չպետք է կաշառք վերցնի։ Մենք էլ ինչ անենք։ Փող էլ ծախսում ենք։ Ինչի՞ համար։ Մի քիչ մթնոլորտ ստեղծեք, էս երկիրը կկորչի։ Իրանում, Թուրքիայում, Վրաստանում կաշառքով չէ, Ադրբեջանում էլ ընտրություն չկա։ Դուք էլ՝ ում որ պետք է՝ դրե՛ք թագավոր, ասե՛ք էլ ընտրություն չկա։ Դա ավելի լավ է, քան այս վիճակը»։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին