▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել եմ՝ իմացե՛ք, որ չեմ մասնակցելու. Փոստանջյանը՝ «Ժառանգություն»-ը լքելու մասին

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել լքել «Ժառանգություն» կուսակցությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով իր այդ որոշամը՝ ասաց, որ փորձել է կանխել «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին միանալու և դաշինք կազմելու կուսակցության որոշումը.

«Նրանք, ովքեր կայացրին այդ որոշումը, հեռացան «Ժառանգություն»-ից, այն ընդհանուր սկզբունքներից և արժեքային համակարգից, որոնք կրում էր կուսակցությունը: Դրա համար էլ ես հայտարարել եմ, որ իմ արժեքային համակարգն այլևս  անհամատեղելի է «Ժառանգության» հետ: Ես սկզբից ասել եմ, որ եթե որևիցե մեկը ինչ-որ մեկի հետ կհանդիպի, կխոսի, կքննարկի, նախապես հայտնում եմ, որ որևէ դաշինքում ներգրավված չեմ լինելու: Ինձ պատասխանել են, թե լինելու ես առաջատարների մեջ: Ես էլ ասել եմ, որ մերժում եմ: Դեմ եմ եղել ցանկացած դաշինքի ու ասել եմ՝ եթե «Ժառանգություն»-ը գնա այդ ճանապարհով, իմացե՛ք, որ չեմ մասնակցելու»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Նա հայտնեց նաև, որ չի բացառում՝ կշարունակի քաղաքական գործունեությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին