▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգություն»-ը իշխանափոխություն է սկսելու

«Խորին հարգանքով եմ վերաբերվում Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունը լքելու  քայլին, որովհետև մեր կյանքի լավագույն տարիները միասին պայքարելով ենք անցկացրել: Սակայն համամիտ չեմ նրա այն տեսակետին, թե մենք մեր սկզբունքներից, գաղափարախոսությունից հեռացել ենք: Դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ նրանք, ովքեր հիմնադրել են «Ժառանգություն» կուսակցությունը, շարունակում են մնալ կուսակցության շարքերում: Կյանք է, հնարավոր է մեր ճանապարհները կրկին խաչվեն: Որևէ մեկը չէր պատկերացնում, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը կարող են դաշինք կազմել: Քաղաքական պայքարը երբեմն անհավանական դաշինքների ստեղծմանն է հանգեցնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակում 2-րդն է:

Պարոն Մարտիրոսյանը վստահ է՝ իրենք հաղթելու են, քանի որ ունեն երկրում իշխանափոխություն սկսելու,  արմատական բարեփոխումներ անցկացնելու ցանկություն:

Ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 11-րդ հորիզոնականում գտնվելուն՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց.

«Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ 11 -րդ տեղը անցողիկ է, հենց դրա համար էլ ճիշտ է գտել այդ հորիզոնականում լինել»։

Արմեն Մարտիրոսյանն անդադարձավ նաև Վարդան Օսկանյանի որդու դեմ հարուցված քրեական գործին.

«Փաստաբանն ու այլ ներկայացուցիչներ ասել են, որ դա քաղաքական չէ, բացարձակ չեմ վիճարկում, բայց հաշվի առնելով ժամանակահատվածը, այնուամենայնիվ, քաղաքական ինչ-որ բան տեսնում եմ»,-նշեց «Ժառանգության» փոխնախագահը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին