▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը չի ճանաչում ԼՂ-ում անցկացված հանրաքվեն ու դրա արդյունքները

Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիա» կայքը հրապարակել է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը․

«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված անկախությունը, համապատասխանաբար չի ճանաչում 2017թ․ փետրվարի 20-ին անցկացված այսպես կոչված հանրաքվեն և դրա արդյունքները:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ պետք է շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պաշտպանությամբ»։

Հավելենք, որ ըստ պաշտոնաան հաղորդագրության՝  վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում է ունենալու  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: 
Հանդիպումների ընթացքում քննարկվելու ե հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին