▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ կողմից է կառավարվում «Ծառուկյան» դաշինքը

Ծառուկյան դաշինքը հույս ունի, որ վերջապես խաղաղ, օրինական ճանապարհով ընտրությունների միջոցով կիրականցնեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են համարում.

«Հարկերից ազատումը հատկապես մանր ու միջին ձեռնարկատերերի համար այն հնարավորությունն է, որը երբեք չի ընձեռվել ՀՀ քաղաքացիներին: Ինչ վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը, ապա արդյունավետ կառավարման դեպքում դա հնարավոր է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը միակն է, որը չի կառավարվում ՀՀԿ-ի կողմից, նշելով.

«Մեր դաշինքը կառավարվում է Գագիկ Ծառուկյանի և դաշինքը կազմող կուսակցությունների կողմից»:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե «Ծառուկյան» դաշինքի կազմ են ընդգրկվել օլիգարխներ, հասարակության շրջանում ոչ միանշանակորեն ընդունվող անձինք, Ուրիխանյանը նշեց. «Դաշինքում կարող են լինել բազմաթիվ մարդիկ, բայց նրանք բոլորն ընդունել են մեկ պարզ կանոն՝ երկրում տնտեսական հեղափոխության արդյունքի ապահովում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին