▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես անենք, որ տաշտի ջրի հետ երեխային էլ չգցենք

Այսօր Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը։

«Մենք ստեղծեցինք մի դաշինք, որը ՀՀ-ում եզակի է։ Երեք փորձառու, բարձր պորֆեսիոնալ գործիչների համաձայնությունը եղավ ոչ թե անձնավորված, այլ փաստերի հիմնավորման արդյունքում։  Ակնհայտ է, որ ծանր վիճակում ենք։ 50,000-ի հասնող արտագաղթ, 6 միլիարդի հասնող արտաքին պարտք, որը նշանակում է՝ ՀՀ-ին կամ վարկեր չեն տրվի, կամ՝ բարձր տոկոսներով կտան։ 34 տոկոսի հասնող պաշտոնական աղքատություն կա, իսկ իրականում մոտ 70 տոկոս է։ Նույնիսկ նախընտրական տարվան ընդառաջ թոշակ չկարողացան բարձրացնել։ Մենք ունենք քաղբանտարկյալներ։ կա նաև խղճի, բարոյականության բանտարկյալ․Ազատությո՛ւն «Հաց բերող»-ին՝ Արթուր Սարգսյանին։ Հաց բերող մարդուն չեն դատում։ Իշխանությունը բառիս բուն իմաստով տարիներ շարունակ գրպանահատությամբ է զբաղված և դա ոչ միայն մոնոպոլ տնտեսությա հաշվին բարձր գներով մեզ տրված ապրանքներն են, այլ արագաչափերը, տեսանկարահանող սարքերը։ Մարդկանց գրպանները մտած՝ գումար են յուրացնում։ Աշխարհում չկա նման բան։ Տուգանքը բյուջե լցնելու աղբյուր չի կարող լինել։ Մենք ունենք գիտելիք, փորձառություն և կամք, և այդ ամենը պետք է ներդրվի մեկ բանի համար․Հայաստանում պետք է արմատական բարեփոխումներ լինեն։ Բայց պետք է հայկական մի ասացվածք հիշենք․«Այնպես անենք, որ տաշտի ջրի հետ երեխային էլ չգցենք»։ Ժառանգություն, համախմբում և դեպի հաղթանակ»,-ասաց Ժառանգության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ստորագրված համաձայնագրին միացել են «Ազատամարտիկների դաշինք»-ի, «Հատուկ գնդի վետերաններ» կազմակերպության, «Միացյալ հայեր», Կարմիր բերետավորներ և մի շարք այլ ՀԿ-ների իրենց գործընկերները։

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհանիսյանը համաժողովի անդամներին դիմեց տեսաուղերձով՝ ասելով. «Այսօր մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, և նրա կյանքի ժառանգության ուժով ենք մենք հավաքվել: Առաջիկա շաբաթների ընթացքում  փաստելու ենք, որ միասնության մեջ է հաղթանակը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին