▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք 3-ով վստահ ենք` կարճ ժամանակահատվածում կունենանք արդար երկիր․Օսկանյանի ելույթը

Այսօր Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը։ «Ապրիլի 2-ին հաջորդ տասնամյակների համար վճռվելու է մեր ժողովրդի ապագան։ Եվ, եթե ժողովուրդը թույլ տա երկիրը անդունդի եզրին հասցրած իշխանությանը վերարտադրվել, հավատացե՛ք, որ լավ բան չի սպասվելու»,-ելույթում ասաց Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ ճիշտ որոշում կայացնելու համար հասարակությունը պետք է առաջնորդվի երեք չափանիշներով՝ դաշինքների ղեվարարների նվիրում, անկեղծություն ու ազնվություն, խնդիրներ լուծելու կարողություն, ծրագրերի այժմեականություն։

«Ես և Րաֆֆի Հովհաննիսյանը թողեցինք մեր հանգիստ կյանքը ԱՄՆ-ում, եկանք Հայաստան՝ մասնակից դառնալու մեր պետականության շինարարությանը։  Սեյրան Օհանյանն էլ իր գիտակցական կյանքի ողջ մասը նվիրել է Արցախի ազատությանը, Հայրենիքի պաշտպանությանը։ Ահավասիկ սա է մեր նվիրումը։ Ես 2 տասնամյակ եղել եմ իշխանության մեջ։ Որպես անհատ, իհարկե, բազմաթիվ թերություններ ունեմ, բայց 2 հարցում ինձ անթերի եմ համարում․նվիրում Հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում։ Ես երբեք չեմ ծառայել մարդուն, ծառայել եմ երկրին, ժողովրդին։ Չի եղել մի դեպք, որ ինչ-որ մեկից մի բան խնդրեմ, պաշտոն չարաշահեմ։ Եղել եմ քաղաքական մենաշնորհի վերացման ջատագովը։ Ինձ համար պաշտոնն ու փողը արժեք չեն։ Նույնն են արել նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը։

Նա իր ելույթում կարևորեց այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը։

«Եղել եմ  երկկաքաղաքացիության ջատագովը։ Իմ ջանքերով Հայաստան են եկել Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գաֆեսճյանը և ուրիշներ»,-նշեց Վ․Օսկանյանը։

Պարոն Օսկանյանը նկատեց․

«Մենք 3-ով վստահ ենք՝ երկրում արդարության և իրավահավասարության վերականգնման, Արցախի հարցի կարգավորման, տնտեսության զարգացման հարցերում էական առաջընթաց կարող ենք արձանագրել։ Կարճ ժամանակահատվածում կունենանք արդար երկիր։ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից։ Մենք դա արել ենք 2007 թվականին։ Այժմ մեր խնդիրն է՝  անցնել Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստի ճանաչմանը, ինչը անելու համար պետք է ունենանք հզոր բանակ, տնտեսություն»։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին