▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսե՛ք՝ ո՞ւր ենք հասել.ընտրողին 12 դրամ են առաջարկում

«Մեր ցուցակում ընդգրկված թեկնածուները բոլորն էլ ազատական գործիչներ են: Ես ինքս ԱԺ-ում դեռևս մեկ տարի առաջ նախագիծ եմ ներկայացրել՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ: Մեր ցուցակում չկա մարդ, ով չի կիսում այդ կարծիքը: Մենք Հայաստանին տեսնում ենք ԵՄ կազմում, այն պետք է դառնա եվրոպական մեծ ընտանիքի անդամ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հիմնական 2 խնդիր ունի.Արցախի հարցն ու ֆինանսի բացակայությունը՝ ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ:

«Արցախի հարցն առանց քաղաքակիրթ աշխարհի լուծելն անհնարին է: Կարծում ենք, որ այս խնդիրը հնարավոր է լուծել փաթեթային տարբերակով, իսկ առաջարկվող փուլային լուծումը անցյալի հուշ եմ համարում, որովհետև ցանկացած գործողության ունակ թշնամի ունես: Ավելին, Արցախը պետք է բանակցային կողմ լինի»,-նշեց Խաչատուր Քոքոբելյանը:

Ինչ վերաբերում է կաշառքներ բաժանելու մասին լուրերին՝ նկատեց.

«Կա այդ երևույթը: 20.000 դրամի մասին է շատ խոսվում: Իսկ ի՞նչ է նշանակում 20.000 դրամ՝ 5 տարվա համար: 365 օրվա համար դա կազմում է մոտ 12 դրամ: Տեսե՛ք՝ ո՞ւր ենք հասել: Ընտրողին առաջակում են օրը մեկ լուցկի ու ցանկանում են խլել նրանց ապագան»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին