▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարց է՝ ՀՀԿ-ն միանձնյա ի վիճակի կլինի՞ վերցնել 54%, թե՞ դա ՀՅԴ-ի հետ կանի.Քաղաքագետ

«Կուսակցությունների մեջ տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Արտաքին քաղաքականության առումով էլ պրոարևմտյան 2 ուժ է առանձնանում.«Ազատ Դեմոկրտաներ»-ն ու «Ելք»-ը, իսկ մյուսների դեպքում խոսքը բալանսավորված արտաքին կողմնորոշման մասին է: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա, եթե մի կողմ թողնենք նախընտրական խոստումներն ու հայտարարությունները, բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները տարբերվում են միայն քննադատության մակարդակով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում հայտնվելու հարցում խնդիրներ կարող են ունենալ «Ազատ Դեմոկրտաներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, ՀԱԿ-ը.

«Հստակ կարող ենք ասել, որ խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, միայն հարց է՝ միանձնյա ի վիճակի կլինի՞ վերցնել 54%, թե՞ դա կանի ինչ-որ երկրորդ քաղաքական ուժի, հավանական է՝ ՀՅԴ-ի հետ: Այս կամ այն ձևով խորհրդարանում ներգրավված կլինի «Ծառուկյան» դաշինքը, այնտեղ կհայտնվի նաև «Ելք»-ը»,-նշեց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանն անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանի կողմից կուսակցություն հիմնելուն.

«Ոչ միայն նա, այլև շատ ուժեր, որոնք այս կամ այն ձևով մասնակցում են նախընտրական պայքարին, ավելի օրիգինալ հայտարարություններ են անելու: նախընտրական հայտարարությունները, խոստումները հազվադեպ են իրականություն դառնում»,-նկատեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին