▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներեք, դա ամենից քիչ ՀՀԿ-ին էր ձեռնտու. Խոսրով Հարությունյանը՝ Ջրառատի դեպքի մասին

«Տպավորությունն այնպիսին է, որ շատ կուսակցություններ խոսում են այսրոպեական ինչ-որ խնդիրներ կարգավորելու, ոչ թե տնտեսության կազմակերպման քաղաքականության մասին: Խնդիրը շատ պարզ է ու պարզունակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա կարևորեց դրսից ներդրումների ներգրավումը, որոնք ոչ միայն կայուն եկամուտ ապահովող աշխատատեղերի հնարավորություն կտան, այլև արտադրանքը մրցունակ կդարձնեն արտաքին շուկայում:

«Բազմաթիվ ներդրողներ կան, որոնք քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեն, իսկ նրանց պետք է բերես: Սա լուրջ խնդիր է: ՀՀԿ-ն 2-3 քայլ է առաջարկում. միջազգային հանրությանը փորձել ներկայանալ հարաբերական առավելություններով, ձևավորել տնտեսական դիվանագիտություն, ունենալ ներդրումների խթանման հիմնադրամ: Կարևոր է նաև վստահությունը.վտահե՞լ վարչապետին, թե՝ ոչ»,-ընդգծեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև կուսակցությունների՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու դրույթներին.

«Հիմա, եթե նվազագույն աշխատավարձը 55.000-ից բարձրացնենք՝ դարձնենք 80.000, նշանակում է, որ ամբողջ պետական սեկտորում օրենքի ուժով աշխատավարձերը բարձրանալու են: Այս աշխատավարձերի բարձրացումն էլ խթանելու է  մասնավոր սեկտորում աշխատավարձերի բարձրացմանը: Արդյունքում թանկանալու է արտադրանքի ինքնարժեքը: Հոնքը դզելու փոխարեն աչքն են հանում»-նշեց Խոսրով Հարությունյանը՝ այս ամենը հանրությանը դուր գալու անթաքույց ձգտում որակելով:

ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև Արմավիրի մարզի Ջրառատում երեկ տեղի ունեցած զինված միջադեպին՝ նկատելով.

«Կներեք, դա ամենից քիչ ՀՀԿ-ին էր ձեռնտու: Ինքս դատապարտում եմ ցանկացած բռնարարք»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին