▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը հիշեց Րաֆֆիին

Արդեն տեղեկացրել ենք, որ  այսօր հայտնի է դարձել, որ Զարուհի Փոստանջյանի հիմնադրած կուսակցության անունը լինելու է «Երկիր Ծիրանի»: Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, ասել է. «Մեր կարգախոսը լինելու է դեպի Արարատ»:

Կուսակցության անդրանիկ ժողովում, Փոստանջյանը, մասնավորապես ասել է. «Մեր ծրագրի հենց նախաբանը ներկայացնում է մեր սիրելի գրող Րաֆֆի «Կայծերից» մի փոքր դրվագ, որը փիլիսոփայությունն է, թե ինչպես պետք է կազմակերպենք մեր կյանքը, իսկ մեր կյանքը մենք պետք է կազմակերպենք՝ միայն և միայն հենվելով մեր ուժերի վրա, որևիցե մեկը մեր տեղը մեր կյանքը չի կազմակերպելու և հետևաբար այդ ներուժը մենք մեր մեջ պետք է գտնենք, ինչպես «Կայծերից» մեջ էր, երբ երիտասադ հերոսները գնացին, սփռվեցին աշխարհով մեկ և հետո հետ վերադարձան Հայաստան: Հիմա նույնպես, մեր հայրենակիցները, ովքեր այսօր սփռված են աշխարհով մեկ, դա է մեր միակ ճանապարհը, պետք է վերադառնան հայրենիք, իսկ հայրենիք վերադառնալու համար նրանք պետք է ունենան թե քաղաքացիական, թե քաղաքական իրավունքներ. սա է լինելու հիմնական մեր ուղղվածությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին