▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը չի բացառում, որ Հայաստանը և Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների

Դեռևս Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից քննարկվում է նաև կառույցում միասնական արժույթ ներդնելու հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների՝ այսինքն դրամով և ռուբլիով, և դա կնպաստի առևտրի հետագա ընդլայնմանը և բազմազանեցմանը:

Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:

Ընդ որում, դեռևս Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից քննարկվում է կառույցում միասնական արժույթ ներդնելու հարցը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, միասնական արժույթ ստեղծելու հարցը ամենևին էլ տնտեսական զարգացման նպատակներ չի հետապնդում, սա քաղաքական հարց է` ԵԱՏՄ-ն Խորհրդային միության վերածելու պուտինյան գաղափար:

 Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ, միասնական արժույթ ունենում են այն երկրները, որոնք կարողացել են ձևավորել տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն ՝ չորրորդ մակարդակը: Մինչ այդ պետք է ձևավորվեն. 1. ազատ առևտրի գոտին, 2. մաքսային միությունը և 3. ընդանուր շուկան: Քանի դեռ չի միասնականացված տնտեսական, սոցիալական, հարկաբյուջետային քաղաքականությունները, միասնական արժույթի անցնելը հեշտ չի լինի:

Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Մեդվեդևը նշել է, որ անկախ ընթացիկ բարդություններից, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծացել է: Մասնավորապես, աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի քանակը: ՌԴ վարչապետի կարծիքով, Հայաստանից արտահանվող ապրանքների թվի աճը վկայում է, որ Հայաստանի ինտեգրումն արդեն բերքեր է տալիս: Ըստ էության, խոսքը հենց ԵԱՏՄ-ի անդամակցության մասին է:

Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին