▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եռաբլուրը» չի կարելի խառնել որևէ այլ թեմայի հետ. Վիգեն Սարգսյան

«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին ու նրան Եռաբլուրում հուղարկավորելու պահանջին`ընդգծելով.«Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը, միշտ էլ ցավալի է»:

Հիշեցնենք, որ  Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն էլ՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու  առաջարկի վերաբերյալ այսպես է արձագանքել. «Երբեք եւ ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին