▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ զարմացնում է Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը հենց ՀՀԿ-ի դեմ». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց, որ հետևում է քարոզարշավի ընթացքին, և իրեն հատկապես զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի «բացահայտ պայքարը հենց Հանրապետական կուսակցության դեմ»։

«Եթե նայեք 25 տարվա պատմությունը, նախ կտեսնեք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական տարբերություններ կարող են լինել, ասենք, պաշտպանության ներկա և նախկին նախարարների միջև։ Առհասարակ դա քաղաքական երկխոսության նաև մի մասն է, և նորմալ է, եթե նախկին նախարարն իր կառավարման ընթացքում՝ պաշտպանության ոլորտում, ներկայացներ այլ քաղաքական ուժ։ Ամեն մեկի ընտրության հարցն է, թե ոնց է ինքն ուզում մոտենալ իր անցած ճանապարհին, իր ապագայի տեսլականին։ Ճիշտն ասած, հետևում եմ մի թեթև քարոզարշավին, ինձ շատ բան շատ է զարմացնում՝ ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը հենց Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ «պայքարելու ենք Հանրապետական կուսակցության դեմ», զարմացնում է իր պատրաստակամությունը՝ ջերմ երկխոսության մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերություններն ինձ շատ լավ հայտնի էին դեռ նախկինից», - հայտարարեց Վիգեն Սարգսյան, թեև չցանկացավ անուններ նշել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին