▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անահիտ Բախշյանը՝ միասին

Անահիտ Բախշյանն այսօր առիթ է ունեցել  «Ժառանգություն» կուսակցությունից  հեռանալուց հետո առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հանդիպումը տեղի է ունեցել  Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» դասընթացի շրջանակներում 11 աշակերտական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների հանձնման արարողության ժամանակ:

Երևանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ  Բաշխյանի բարեկամությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ավելի վաղուցվա պատմություն ունի, քան  արդեն նախկին անդամակցությունը «Ժառանգության»-ը: 

Րաֆֆի Հովհաննիսյան-Անահիտ Բախշյան հանդիպման առիթը, ճիշտ է, քաղաքական չի եղել, սակայն նրանք միջոցառման ներկաներից  առանձին որոշ ժամանակ զրուցել են, թե ինչի մասին ՝ կարելի է ենթադրել: 

Մնում է ավելացնել, որ լավ է, երբ հայաստանյան իրականությում ականատես ենք լինում քաղաքակիրթ քաղաքականության նման դրսևորման: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին