▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո գետինը մտնե՛ք, իմ ազգի հերոսի կալանքն եք նախապատրաստո՞ւմ

«Այն, ինչ մեզ ցույց տվեցին, զենք չէր, պարկուճ էր, «Իգլայի» 2/3-րդն էր: Իսկ դա նշանակում է, որ այս ամենն  առոչինչ է: Զենքը փորձաքննություն չի անցել, չեն ասել, թե դա կարելի էր օգտագործել կամ՝ ոչ: 76 քաղբանտարկյալ կա, հիմա էլ՝ Սամվել Բաբայանը: Սե՛րժ Սարգսյան, հրաժարական տվեք էլի, ի՞նչ եք ուզում հայ ժողովրդից: Վահան Շիրխանյանին հիվանդ-հիվանդ, բարձր ջերմությամբ տանում եք հարցաքննության ու չգիտեմ, թե ի՞նչ ցուցմունքներ եք գրել տալիս: Մահամերձ վիճակում եք պահում, որ «Հաց բերող»-ի օրին գցե՞ք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ,   հասարակական- քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով.

«Առաջին անգամ ենք տեսնում, որ օպերատիվ աշխատանքը համեմում են լրատվությամբ: Ասում են՝ պետք է ձերբակալենք Սամվել Բաբայանին ու գրում են՝ նախապատրաստվում է «Սասնա Ծռեր 2»-ը: Տո', գետինը մտնեք դուք: Արա՛, հո դուք կրկեսի ներկայացուցիչ չե՞ք: Ժողովրդին էշի տեղ եք դրե՞լ: Ուրեմն նախապես իմ ազգի հերոսի կալա՞նքն եք նախապատրաստում: Դրա փոխարեն Արցախում, երբ որ մարտնչում էր, կողքին կանգնեիք, ոչ թե փախչեիք: Ընկել եք իսկական գեներալի հետևից»:

«ՕՐՕ» դաշինքին սատարող քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ նկատեց.

«Արցախը ցանկանում են հանձնել, դրա համար էլ այսպես են անում: Մենք թույլ չե՛նք տա: Երբ որ դուք ասում եք փոխզիջում, մենք հասկանում ենք, թե ձեր մտքին ի՞նչ կա»:

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին