▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն այս խայտառակ սկանդալից հետո պետք է դուրս գային ընտրապայքարից

Օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկահարույց հրապարակում էր կատարել: Թվով  114 ձայնագրություններ վկայում էին այն մասին, որ նույնքան դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար ցուցակներ կազմելով:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ ցանկացած ազատ հասարակության մեջ ՀՀԿ-ի ռեյտինգը կհավասարվեր 0-ի.

«Սա աննախադեպ բան է, խայտառակության գագաթնակետը: Միջազգային սկանդալ կլիներ ու սրա մասին կխոսեր ողջ մոլորակը: Ուզում եմ հարցնել՝ ԿԳ նախարարը հրաժարական տվել է, թե՞ ոչ: ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն այս սկանդալից հետո պետք է դուրս գային ընտրապայքարից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սարգսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին