▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ը ԱԼՄ 2 է դառնալու

«Այդ ի՞նչ գրողներ են լինելու, ԱԼՄ 2 է դառնալու Հ1-ը: Որոշ ոլորտներում գուցե իսկապես արդյունավետ լինի դա, բայց գրականության դեպքում այդ ծրագրերն ուղղակի ծիծաղելի են: Գրողնեը փակ մարդիկ են, ես ինքս այդ ոլորտից եմ ու չեմ գնա այդ հաղորդմանը մասնակցելու: Կարծում եմ, որ պետք է մշակութային անկախ հիմնադրամներ ստեղծվեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ի մշակութային քաղաքականությանն ու հիշելով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան հայտարարությունը՝ կապված առաջիկայում սպասվող  հեռուստատեսային հաղորդման հետ, ասաց «Ելք»-ից Համբարձում Համբարձումյանը:

Հիշեցնենք, Արմեն Ամիրյանն ասել էր, որ հաղորդմանը կմասնակցեն 5 հրատարակիչներ, 30 մտավորականներ և 15 գրողներ՝ յուրաքանչյուրը մեկական ստեղծագործությամբ: Բաց քվեարկությամբ էլ հրատարակիչները կընտրեն իրենց կողմից հրատարակվող ընդամենը 5 ստեղծագործություն, նույնչափ ստեղծագործություն էլ կընտրեն 30 մտավորականները, որը կհրատարակի պետությունը՝ գրահրատարակչության աջակցության ծրագրով: Սրա առավելությունն այն է, որ գիրքը դեռ չհրատարակված՝ դառնում է սպասված, հայտնվում է հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին