▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին. Էդուարդ Շարմազանով

Ընտրությունները կազմակերպված էին դրական, բայց չենք ասում, որ իդեալական էին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Թերություններ եղել են, իհարկե եղել են, մենք պետք է շտկենք այդ թերությունները, իհարկե պետք է շտկենք, ՀՀԿ-ն պատրաստ է գնալու անշեղորեն ժողովրդավարության զարգացման ճանապարհով», - ասաց նա:

Նրա խոսքով` ՀՀԿ-ն կարողացավ ճիշտ քարոզչության արդյունքում բաց, հրապարակային,  ինքնաքննադատական գործունեության ընթացքում անկեղծ լինել ու համախմբված:

«Մենք ունենք ամենամրցունակ թիմը, մենք ունենք գաղափարախոսություն, մենք չվախեցանք ընտրությունների ընթացքում խոսել մեր բացթողումներից, մենք անելու ենք ամեն հնարավորը, որ կարողանանք հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել հաջողության», -ասաց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության հաղթանակը հանրության հաղթանակն է:

«Մեր թիվ մեկ խնդիրը եղել է այն, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ ՀՀ քաղաքացու վստահությունը լինի հսկայական», - ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն ամենամեծ շանսերը ունի՝ ձևավորելու ապագա կառավարություն:

«Մենք տեսանք, որ ընտրողը մեզ այդ շանսը տվեց ու մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին», - նշեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին