▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Մենդելսոնն ասում է՝ եկե՛ք հավասար աշխատենք, իսկ այս անպատկառները... Հայրիկյան

«Ընտրությունը կեղծված է: Ազատ Հայաստան ունենալու համար մեզ ևս մեկ Սեպտեմբերի 21 է պետք»,-ամփոփելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով.

«Պետք է հասկանալ, որ մեր առջև մասնավոր քաղաքական հարցեր չկան, կա ազատագրական պայքար: Օդում կախված էր մեկ բան՝ հեռացնել այս իշխանություններին: Եթե դրան չեն հասել, ապա բոլորը պարտված են, եկե՛ք մեզ չխաբենք»: Ինչ վերաբերում է կաշառքներին՝ նկատեց.

«Հասկանում ենք, որ քաղաքացին իրեն բարոյական չպահեց, չնայած մենք՝ քաղաքական գործիչներս մեզ ճիշտ պետք է պահեինք: Տեսե՛ք՝ ի՞նչ անպատկառություն է: Հայաստանի Մենդելսոնը, Ջեֆերսոնը դիմում ու ասում է՝ եկե՛ք հավասար աշխատենք, իսկ այս անպատկառները, որ չգիտեն, թե ի՞նչ է նշանակում՝ «Պատվի՛ր մեծերին», գլուխները կորցրած՝ ամեն մեկն իրեն գործիչ է երևակայում: Եթե ազնիվ մարդ ես, պետք է ամեն ինչ մի կողմ դնես, ասե՛ս Հայրիկյա՛ն, միացիր մեզ, չեմ էլ ասում՝ ներողություն խնդրես»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով էլ՝ սա քվեարկություն էր, ոչ թե ընտրություն:

Իսկ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մասով էլ նշեց. «Ելք»-ին նրանց համարում եմ ընդգծված ազատական, անկախական: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրանք սոցիալիստներ են ու ԱԺ-ում են քրեաօլիգարխիկ ռեժիմի պարագայում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին