▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիներն արդեն անիծում են ՀՀԿ-ին.10.000 դրամը վերջացել է

«Երևի թե դեգրադացման վերջին փուլն ենք ապրում, որովհետև սրանից հետո կամ երկրի կործանումը կլինի, կամ ժողովուրդը կսթափվի ու կհասկանա, թե ինչ տեղի ունեցավ: Ակնհայտ է՝ այս նոր ձևավորված խորհրդարանով իշխանությունը չի կարող ո՛չ մեր պետական շահը պաշտպանել, ո՛չ Արցախի հարցում դրական քայլեր կատարել: Տնտեսական դաշտում էլ փոփոխություն չի լինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով առաջադրված Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով.

«Արդեն արձագանքները կան: Քաղաքացիները, ովքեր կաշառք են վերցրել, անիծում են այն սև օրը, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկեցին, քանի որ 10.000 դրամը շատ արագ՝ 1-2 օրում ավարտվեց: Մարդ էլ կա՝ 20.000 դրամ է վերցրել, բայց տեսանկարահանող սարքերի արձանագրության համաձայն 3-4 ակտ է եկել»:

Անդրադառնալով ընտրություններին մասնակցած անձանց թվին(1 մլն 574 հազար 947)՝ Արմեն Մարտիրոսյանը այն հեքիաթ համարեց. «Հայաստանում ամենաակտիվ քվերակությունը՝ Անկախության հանրաքվեն, տեղի է ունեցել 1991 թվականին: Մասնակցել է 1 միլիոն մարդ»:

Ինչ վերաբերում է հետագա գործունեությանը՝ նշեց.

«Մենք շարունակում ենք շտաբի գործունեությունը: Պահանջը մնում է նույնը՝ քաղբանտարկյալների, ինչպես նաև Հայաստանի ազատում: Քաղաքապետի ընտրություններին մասնակցելն էլ դեռևս քննարկման փուլում է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին