▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներին հարցազրույց տված հայուհին 2 տարի առաջ մահմեդականություն է ընդունել

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում բնակվող և ադրբեջանական CBC  հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցով աղմկահարույց պատմության մեջ ընկած Իրեն Ավետյանը երկու  տարի առաջ մահմեդականություն է  ընդունել: 

Արդեն տեղեկացրել ենք, որ նա, չնայած ամուսնացած չէ, սակայն  ապրում է թուրք տղամարդու հետ և չի թաքցնում իր համակրանքը թուրքերի և Թուրքիայի հանդեպ: 

Նաև տեղեկացրել էինք, որ հակահայկական մտքեր արտահայտող սույն էակը  գրող Նաիրի Զարյանի ծոռնուհին է: 

Հավելենք, որ Իրենի մայրը՝ Մերի Զարյանը երկար տարիներ աշխատել է Ազգային հեռուստատեսությունում, սակայն այժմ  չի շփվում դստեր հետ և ունի իր նոր ընտանիքը: 

Հատկանշական է, որ համացանցում բարձրացված աղմուկից հետո, Իրեն կամ, ինչպես ադրբեջանցիներն են նրան կոչում ռեպորտաժում, Այրին Ավետիսյանն արդեն սկսել չքմեղանալ:

Սակայն, հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս, անցած տարի, ապրիլյան պատերազմի օրերին, նույնպես աչքի էր ընկել իր դավաճանական դրսևորումներով  ու համացանցում տեղադրել էր Թուրքիայի դրոշը:

Իսկ այսօր արդեն Իրեն Ավետյանը  համացանցում  իր ընկերներին խնդրում է ջնջել տեսանյութը, որում նա հարցազրույց է տալիս ադրբեջանցիներին՝ պատճառաբանելով, որ հարցերը տրվել են ռուսերեն, որին ինքը այքան էլ լավ չի տիրապետում, բացի այդ՝ դրանք հատուկ կրկնվել են, որպեսզի ինքըստիպված լինի պատասխանել: 

Իրեն Ավետյանը նաև հատուկ ընդգծում է, թե որքան էլ ինքը քննադատի Հայաստանին ու ՀՀ  կառավարությանը, ամեն դեպքում ինքը հակահայ չի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին