▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

 Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Մոսկվայում արցախյան հակամարտության շփման գծում մարտական լայնածավալ գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դա հրադադարի ամենալուրջ խախտումն էր 1994 թվականից այս կողմ: Այս գործով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կազմակերպությունները ակտիվ միջոցներ ձեռնարկեցին հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Մասնավորապես, այդ թեմային էին նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումները, որոնք անցկացվեցին 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում», - ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության հաստատուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված երկխոսությունը», - եզրափակել է Զախարովան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին