▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ը Փոստանջյանին երեք առաջարկ է արել

«Ելք» դաշինքը  ավագանու ընտրություններին երիտասարդ թիմով է մասնակցում, ավելին, ներկայացուցիչների խոսքով՝ լուրջ հայտ են ներկայացրել.իրենց քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ֆորմատին, ապա դեռևս վերջնական որոշում չունեն.

«Սակայն հետաքրքիր լուծումներով ու օրիգինալ քարոզարշավ ենք խոստանում»,-ասաց Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը:

Գալիք ընտրություններում «Ելք» դաշինքը իրեն մրցակից համարում է միայն ՀՀԿ-ին:

Ինչ վերաբերում  է «Երկիր Ծիրանի կուսակցության հետ համագործակցելուն, ապա Տիգրան Ավինյանը  հավաստիացրեց,  որ  փորձ  արվել  է  և  ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ. «Մենք Զարուհի Փոստանջյանին արել ենք երեք առաջարկ՝ գլխավորել մեր ցուցակը, միանալ մեր դաշինքին ու կրկին գլխավորել ցուցակը, կամ միանալ մեր դաշինքին, բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա մերժել է բոլոր առաջարկները»,-նշեց Տիգրան Ավինյանը:

Անի Կարապետյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին