▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների մասին

Նախընտրական շրջանում բռնություններով եւ քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով եւ այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար եւ օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը:

Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ Ժառանգությունը հայտ չներկայացրեց Երեւանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն եւ օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին եւ իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը եւ Հայաստանի քաղաքացու ազատ եւ անկաշառ կամարտահայտությանը:

Հանուն մայրաքաղաքի եւ համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը եւ իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում եւ Երեւանից սկսյալ:

Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ
11 ապրիլ 2017

Երեւան


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին