▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններն ընտրություններին 700.000 ձայն ավելացրել են,մանդատներ ստացել են այն մարդիկ, որոնց ցանկացել է Սերժ Սարգսյանը

«Խորհրդարանական ընտրությունները սահմանադրության խախտումով են անցկացվել: Այն ասում է՝ պետք է լինեն համամասնական ընտրություններ, անցկացվել են կեսը համամասնական, կեսը՝ մեծամասնական ընտրություններ: Սրանով այս մարմնի լեգիտիմությունը զրոյանում է: Հետո ի՞նչ, որ մեծամասնականը կոչել են ռեյտինգային: Կարող էին տիեզերական  կամ աստվածային կոչել: Ի դեպ, եթե համամասնական լիներ, իշխանությունը չէր կարող անել այն, ինչ արեց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը՝ հավելելով, որ փողի, ոչ թե գաղափարի պայքար է գնացել:

Անդրադառնալով ընտրողների թվին՝ նկատեց.

«2.5 միլիոն էին ասում, որից ընտրություններին մասնակցեց 1 միլիոն 577 հազարը: Կարծում եմ, որ 2.5 միլիոն ընտրող ՀՀ-ում չկար: Հաշվի առեք, որ ապրիլ ամիսն է, արտագնա աշխատանքի են մեկնել շատերը: Եթե համեմատենք 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, ապա իշխող ուժը ստացել էր 350.000-ի ձայն, դա կազմում է 40 տոկոս: Ընտրողների թիվը 800.000 էր: Համոզված եմ՝ մոտ 700.000 այս իշխանությունը ավելացրել է: ԱԺ-ում էլ մանդատներ ստացել են այն մարդիկ, որոնց ցանկացել է Սերժ Սարգսյանը՝ իհարկե, համաձայնեցնելով Վենետիկի հանձաժողովի հետ, որովհետև սա է վերջնական եզրակացություն տալիս ընտրությունների որակի ու լեգիտիմության վերաբերյալ: Կարծում  եք, Ելքի 7.8 տոկոսը Սերժ Սարգսյանը չէր կարո՞ղ դարձնել 6.8: Մեր իշխանությունները կարողացել են Կարեն Դեմիրճյանի 70 տոկոսը 30 դարձնել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին