▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ֆալշ էր երգում ու եթե գովեմ, կասեն՝ իշխանությունների «պռոյեկտ»-ն է. Արմեն Աշոտյան

Լրագրողների հետ այսօրվա  հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվել են, թե  հնարավո՞ր է, որ Արմեն Աշոտյանը մի օր երգ գրի Նիկոլ Փաշինյանի համար՝ նկատի ունենալով երեկ վերջինիս  կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարումը:

Ինչ-որ տեղ փորձելով խուսափել պատասխանից, Արմեն Աշոտյանը, մասնավորապես ասել է, որ երաժշտական կրթություն չունի, սակայն բոլորի համար է ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է կատարել «Էրեբունի-Երևան» երգը: «Ամեն դեպքում ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է ու կրեատիվ: Ես չեմ ցանկանում շատ գովել, քանի որ այդ դեպքում էլ կասեն, որ «Ելք»-ը իշխանության «պրոյեկտ»-ն է»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին