▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ասպետորեն հանում եմ իմ թեկնածությունը, բոլորով կենտրոնանում ենք Զարուհու վրա

«Ապրում էինք լճացման, խաբեության պայմաններում ու շարունակում ենք ապրել: Իրենց արևմտամետ համարող ուժերն արդեն մանևրում են՝ արևի տակ ստացած տեղն արդարացնելու համար: Եվրոպական քաղաքակրթության հիմքերում ի սկզբանե կանգնած հայ ժողովուրդը, փաստորեն, խորհրդարանում չունի ընդգծված քաղաքակրթական արժեքներով առաջնորդվող որևէ ուժ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝  Հայրիկյանը նկատեց.

«Ներքաղաքական զարգացումները, սպասելիքները կապել մեծ կամ փոքր որևէ գյուղի ընտրության հետ, այդքան էլ տեղին չէ: Երևանն էլ, ըստ էության, մի մեծ գյուղ է, համայնք, որի ընտրություններն էական նշանակություն ունենալ չեն կարող մեր պայմաններում գտնվող ժողովրդի համար: Անկեղծ ասած, ինձ այս ընտրությունը կհետաքրքրեր այն դեպքում, եթե նախաքայլ լիներ ու այդ 3-ի փոխարեն 2 ուժ լիներ.իշխանականների և միասնական ընդդիմադիրների: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է առաջադրված որպես Երևանի ապագա քաղաքապետի թեկնածու, ասեր՝ ես ասպետորեն հանում եմ իմ թեկնածությունը, բոլորով կենտրոնանում ենք Զարուհու վրա, բայց Զարուհի՛, դու էլ խոստացիր, որ սա հետագայում արմատական փոփոխություններ կատարելու  նախաքայլ պետք է համարես: Թե չէ հիմա անպտուղ մարզանքներով են զբաղված»:

Պարույր Հայրիկյանը նշեց նաև, որ առաջիկայում դիմելու են Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքի ու գործող Սահմանադրության անհամապատասխանությունն ապացուցելու նպատակով, քանի որ ԸՕ-ն պետք է համապատասխանի Սահմանադրությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին