▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ իրավունքների պաշտպանը...

Ուշագրավ երկու դեպք է այսօր տեղի ունեցել ՄԻՊ Արման  Թաթոյանի ասուլիսի ժամանակ: 

Արդեն տեղեկացրել ենք, որ  երբ օմբուդսմենը ներկայացնում էր 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ  իր զեկույցը՝ մի խումբ ակտիվիստներ՝ Մաքսիմ Սարգսյանի առաջնորդությամբ ներխուժեցին ասուլիսի սրահ՝ ինչին հաջորդեց սեղանին լուսանկարներ  և «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունը փակցնելը:

ՄԻՊ գրասենյակի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը քիչ անց մոտեցավ ասուլիսի բանախոսի՝ իր ղեկավարի սեղանին և սկսեց պոկել դրան փակցված երեք լուսանկարները, սակայն ձեռք չտվեց  «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությանն ու մի քանի վայրկյան կանգնեց սեղանի մոտ:

Տպավորությունն այն էր, որ մամուլի քարտուղարը համաձայն է այդ գրության հետ կամ  տարակուսում էր ՝ ճիշտ կընկալվի իր քայլը, եթե նա  հեռացնի,ինչ-որ տեղ ճշմարտություն ասող թուղթն ու առավել ևս` թուղթը,  որի վրա գրված է  «ՀՀԿ»: 

Երբ օպերատորներն ու լրագրողները նկատեցին փաստը, Զոհրապ Եգանյանը պոկեց նաև «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունն ու հեռացավ սեղանի մոտից: 

Ի դեպ, նմանատիպ գրություն փակցված էր նաև ՄԻՊ գրասենյակի վահանակին, որը երկար ժամանակ այդպես էլ մնացել էր: 

Տեսանյութերը՝Aravot.am-ի, ՍիվիլՆեթի

Լուսանկարը՝Ֆոտոլուր-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին