▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի մեսսիջները՝ Հայաստանին

«Իրան-Հայաստան-Ռուսաստան երկաթգծի կառուցումը շատ կարևոր է։ Այդ ուղղաձիգ առանցքը պետք է ձեւավորվի։ Իրանի տնտեսությունն, իհարկե, հակված չէ որեւէ մեկի ներթափանցումը թույլ տալ իր շուկա, քանի որ ունի որոշակի սկզբունքներ, սակայն այն, որ արդեն մեսսիջներ են Իրանից մեզ հասել գյուղատնտեսական եւ էներգետիկ համակարգերի զարգացման ուղղությամբ արվելիք քայլերի մասին, սա արդեն դրական միտում է և Հայաստանի համար լավ հեռանկարներ է բացում»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ,  Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ ճանապարհը շատ կարևոր է, սակայն վերջին 9 տարում քիչ քայլեր են արվում այդ ողղությամբ։

Նրա խոսքով՝ պետք է կառուցվեն նաև Վանաձոր- Ֆիալետովո եկաթգիծը, որը 31,2 կմ է։ Այս դեպքում Հայաստան-Իրան երկաթգծով դեպի Սեւ ծով դուրս գալու համար շատ ապահով ճանապարհ կունենանք, քանի որ  ներկայիս ճանապարհն անցնելու է Թուրքիայի հետ սահմանով, որը խոցելի է։ Այդ ուղին հնարավորություն կտա 100-120 կմ կրճատել ճանապարհը եւ 25 տոկոսով էժանացնել բեռնափոխադրումների արժեքը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին