▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնալդ Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն այսօր հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Մանսուրը մասնավորապես նշել է.

«Ինձ համար պատիվ է այսօր այստեղ լինել: Գիտեմ, թե այս օրն ինչ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և աշխարհասփյուռ հայության համար: Այսօր ԱՄՆ կառավարության և ժողովրդի կողմից այստեղ եմ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակին»,- ասել է Ռաֆիկ Մանսուրը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կլինի ուղերձ օրվա հետ կապված, որը թարգմանաբար կներկայացվի հայերենով, իսկ այն հարցին, թե արդյոք նախագահը կարտաբերի Ցեղասպանություն բառը` Ռաֆիկ Մանսուրը պատասխանել է.

«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարի վայրագությանը զոհ է դարձել 1,5 միլիոն հայ: Մենք այսօր արժանին ենք մատուցում հայերի անկոտրուն ոգուն, ովքեր նոր կյանք են սկսել նաև ԱՄՆ-ում, մեծ ներդրում ունեցել մեր երկրի կյանքում, դրան զուգահեռ, վառ պահելով հայրենիքի մասին հիշողությունները»,- ասել է Մանսուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին