▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիային ձեռնտու է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Վլադիմիր Ժիրինովսկի

 


Rusarminfo-ի հետ զրույցում ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին.

«Թուրքիան վաղուց պետք է փոխեր իր դիրքորոշումը, առավել ևս, որ դժվար է հերքել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների սպանությունը, առաջին հերթին` հայերի սպանությունը: Եթե Անկարան մեղմացներ իր դիրքորոշումը, ապա վաղուց կսկսեր վերականգնել Հայաստանի հետ լավ հարաբերությունները, քանի որ դա ձեռնտու է Թուրքիային: Հայաստանն ուղիղ կապ է Եվրոպայի հետ: Այսինքն, դա ձեռնտու է կոմերցիոն տեսանկյունից»,- ասել է Ժիրինովսկին:

Վերջինս նշել է, որ երկու ժողովուրդների միջև հաշտեցման հարցին պետք է աստիճանաբար մոտենալ:

«2015թ. ԼԴՊՌ կուսակցությունը Պետդումային առաջարկեց որոշում ընդունել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման մասին: Սակայն մեզ չհաջողվեց, խորհրդարանական մեծամասնությունը չաջակցեց մեզ: Եկեք միջազգային մակարդակով քննադատենք ցանկացած ցեղասպանություն, ոչ միայն հայերի ցեղասպանությունը, այլև, օրինակ, ռուսականը 1914թ., երբ ավստրիական բանակը Գալիցիայում ոչնչացրեց ռուսական բնակչությանը»,- նշել է Վլադիմիր Ժիրինովսկին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին