▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բանավեճի իմաստը շոուն է,ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի. Տարոն Մարգարյան

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Երեւանի ավագանու ընտրություններում իր մրցակիցների հետ բանավեճից՝ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը պատասխանեց.

«Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին Երևանի զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով մարդկանց հետ, իրենց խնդիրները լսելով և լուծումներ առաջարկելով: Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի: Այստեղ մեր մրցակիցներին ոչինչով օգնել չեմ կարող»: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին