▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն է

armtimes.com-ը գրում է. Հանրապետական կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ տվյալ դեպքում՝ մայիսի 18-ին: Իսկ մինչ այդ ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը: Կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին տեղեկացնելու է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը և փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո:

Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության չորրորդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին