▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ձգձգվում Հայաստանի համար ռազմաքաղաքական, տնտեսական նշանակություն ունեցող երկու ծրագրերը

Վաղը՝ մայիսի 19-ին, Իրանում նախագահական ընտրություններ տեղի կունենան: Պաշտոնը ստանձնելու համար կպայքարեն Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին (բարեփոխականներ) և  Էբրահիմ Ռայիսին( պահպանողականներ):

«Այս փուլում բարդ է կանխատեսել, թե ով է հաղթելու, քանի որ սոցիալական հարցումներով գրեթե հավասար տոկոսներ ունեն երկուսն էլ: Բայց մեկ կարևոր հանգամանք կա.իրանցի ընտրողը չափազանց անկանխատեսելի է, հաճախ է փոխում որոշումները: Ամեն ինչ կվճռվի հենց ընտրության օրը՝ քվեատուփերի կողքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ինչպիսին էլ որ լինի ընտրության արդյունքը, հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի, քանի որ քաղաքական ուղեգիծը վճռում է ոչ թե նախագահը, այլ հոգևոր առաջնորդը: 

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին և բացողումներին՝ նկատեց. Ձեռքբերումներից մեկը Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունն է, որն իրականացվում է իրանական կողմի միջոցների հաշվին: Բացողումներից է՝ երկաթուղային ծրագիրը, Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որի շինարարությունն անհայտ պատճառներով ձգձգվում է: Այդ 2 ծրագրերը Հայաստանի համար տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական նշանակություն ունեն: Մեր դիրքերը շատ կամրապնդվեն»:

Նշենք, որ Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին հայտնել է, որ սոցհարցումների արդյունքների համաձայն Իրանի ժողովրդի 72 տոկոսը մասնակցելու է մայիսի 19-ին կայանալիք ընտրություններին: Կանխատեսվում է , որ այդ թիվը հավելում է կրելու: Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտնել է, որ 56,410,234 հոգի լրացնում է ընտրություններին մասնակցելու պայմանները: Շուրջ մեկ միլիոն 500 հազար հոգի դիտարկելու են սպասվող նախագահական, քաղաքային ու գյուղխորհուրդների ընտրությունների գործընթացը: Իրանի ընտրությունների անվտանգությունն ապահովելու է 350 հազար հոգի: Ընտրատեղամասերի թիվը 63,429-ն է , որոնցից ավելի քան 14 հազար ընտրատուփեր լինելու են շրջիկ: Քվեարկությունն ավարտվելուց հետո , ձայները ներքին գործերի նախարարություն են ուղարկվելու:

Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ Իրանում չկա Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ի՞նչ ասել է շրջիկ ընտրատուփ.

«ԿԸՀ ոնց որ թե միայն մեր երկրում կա: Եվրոպական երկրներում էլ է Ներքին գործերի նախարարությունը վարում ընտրությունները»:

Ինչ վերաբերում է  շրջիկ ընտրատուփերին՝ նշեց.

Դա մեքենա է, որը շրջում է և տեղափոխվելու հնարավորություն չունեցող մարդիկ կատարում են իրենց ընտրությունը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին