▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենատոր ՄքՔեյնը կոչ է անում «ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին»

ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:

«Ես մինչեւ հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս շպրտենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Մի գուցե, արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել», - հայտարարել էսենատոր ՄքՔեյնը:

«Դրանք հասարակ քաղաքացիներ չէին, ովքեր մասնակցել էին ծեծի, դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն իրենց ասել է գնալ եւ ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, եւ իմ կարծիքով դա պետք է հետեւանքներ ունենա, այդ թվում եւ այդ մարդկանց ինքնության պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել էին ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին»:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված խմբեր» եւ մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել», - նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ:

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին