▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանն ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ

Այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ փոխնագահներին: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց ընտրության արդյունքները:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը կողմ՝ 84, դեմ՝ 13 ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կողմ՝ 73, դեմ՝ 22 ձայների հարաբերակցությամբ ևս ընտրվեց խորհրդարանի տեղակալի պաշտոնում: «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Միքայել Մելքումյանը ևս ընտրվեց՝ հավաքելով կողմ՝ 65, դեմ՝ 29 ձայն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին