▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում են՝ դե մեր իշխանության ժամանակ նման բան չի լինի...

«6-րդ գումարման ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթից պարզ դարձավ, որ նա հավատարիմ է մնում իր տեսակետին: Կազանի փաստաթուղթը՝ 7 շրջանների հանձնումը, շարունակում է որպես բանակցային հիմք մնալ: Այս վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա ընդունելի տարբերակ չէ, քանի որ տարածք հանձնելու դեպքում Ադրբեջանի դիրքերն ավելի կուժեղանան: Հանցագործ մարդու և հանցագործ պետության հետ ամբողջ աշխարհում մեկ ձևով են պայքարում.դա պատժի անխուսափելիությունն է: Ադրբեջանի նման երկրները միայն պատիժն են հասկանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ խոսք է՝ ասում են, քանի որ սա չի լինելու, Պապյանը նկատեց.

«Մարդիկ չեն հասկանում, որ դիվանագիտության մեջ նման բան չկա, դիվանագիտությունը խոսքի արվեստ է: Ասացիր՝ դա մնաց: Վստահեցնում եմ, որ անգամ բանավոր հայտարարությունը չի կորչում: Այն վկայակոչելու են: Իսկ մեզ մոտ դա չեն հասկանում ու գավառական շուստրիություն են անում: Մտածում են՝ դե մեր իշխանության ժամանակ նման բան չի լինի, Արևմուտքի առջև լավամարդ կլինեմ, երկրի վիճակը չվատացնելու համար կպահեմ խաղաղություն, իսկ մնացածը թող հաջորդները լուծեն: Չի՛ կարելի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին