▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը վարչապե՞տ

«ԱԺ լիազորությունները 2018 թվականի ապրիլից հետո ավելի մեծ են լինելու, և հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի մնալ քաղաքական դաշտում, նախապես կատարվեց առաջին քայլը: Ազգային ժողովի կազմից արդեն պարզ է, որ նախագահն այնտեղ ունի 75-90 ձայն: Ավելին, աշնանը կամ ավելի ուշ կհստակեցնի վարչապետ դառնալու իր հարցը: Նա կարող է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալ և դրա միջոցով վերահսկել կառավարության գործունեությունը, վարչապետին: Մոտավորապես այսպիսին է նախագահի ծրագիրը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը համամիտ է՝ իշխող վերնախավը լիովին վերահսկում է Ազգային ժողովը: «Քվեարկությունները ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքն այս անգամ նույնիսկ չի փորձում որպես այլընտրանք հանդես գալ: Եվ հասկանալի է, որ իրեն որպես ընդդիմադիր ուժ դիրքավորող «Ելք» դաշինքը փորձում է բոլոր փաստերը, քվեարկության արդյունքները ցույց տալ՝ փորձելով ավելացնել իր ռեսուրսները»,-ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է 2018 թվականի ապրիլից հետո սպասվող իրադարձություններին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«2016 թվականին, երբ որոշվեց, որ Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ, կարծում եմ՝ պայմանավորվածություն է եղել նախագահի և նրա միջև, ու ըստ երևույթին, դրանք երկու փուլի էին բաժանվում.մինչև 2018 թվականի ապրիլը քաղաքական, տնտեսական ու կադրային հարցերում ազատություն է տրվում Կարեն Կարապետյանին, իսկ 2018 թվականից հետո թե ի՞նչ է լինելու, կարծում եմ, որ հստակ ու վերջնական  պայմանավորվածություն չի եղել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին