▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երեք գերխնդիրներն` ըստ Էդուարդ Շարմազանովի

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նոր սերնդի դաստիարակության հարցում կարևորել է ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու տարածումն է: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ  փոխնախագահին:

‹‹Այսօր մեր ազգային ներուժը պետք է կենտրոնանա ուժեղ Հայաստանի Հանրապետության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախի  հարցի հայանպաստ  ու արդարացի լուծման վրա: Մենք շարունակելու ենք պայքարն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար եւ վճռական ենք բոլոր խորհրդարանական վեհաժողովներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Ստրասբուրգ, Ժնեւից մինչեւ Աթենք, պաշտպանելու Արցախի քաղաքացիների ազգային ու պետական շահը››,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին