▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոսիան ճշտում է սլաքները եւ ընդգծում արցախահայության իրավունքները

Կիպրոսի արտգործնախարարի կատարած հայտարարությունը՝ չհամեմատելու Հյուսիսիային Կիպրոսն ու Արցախը, դիտարժան բաժին ունի բազմակողմանիորեն։ Նախ, անշուշտ դա վերաբերում է կիպրական կողմին:

Երբ Բաքուն եւ Անկարան տարբեր առիթներով այս համեմատությունն են կատարում, բնականաբար մի քանի թիրախ ներառած կլինեն իրենց մարտավարական մոտեցումներում։

Թեեւ այստեղ երկու պետութիւններյի շարժառիթները կարող են տարբեր լինել։ Մեջբերենք Կիպրոսի արտգործնախարար Յոաննիս Քասուլիդեսի հայտարարությունը, որը արվել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:

Նա ասել է, որ սխալ է զուգահեռներ անցկացնել բռնագրաւյալ Հյուսիսային Կիպրոսի եւ Արցախի խնդիրների միջեւ, որովհետեւ` «Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնագրավվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայկական պատմական տարածք է. նրանք մի՛շտ այնտեղ են եղել, պայքարել են իրենց ապահովությունը երաշխաւորելու համար եւ անկախություն են հռչակել»։ Անկարայի դեպքում քաղաքական ենթատեքստը առաւելաբար կարգավիճակ-կարգավիճակի դիմաց չհայտարարված մոտեցումը գերակշիռ կլինի. կամ` այն, ինչ որ միջազգային ընտանիքի կողմից արգելվում է Հյուսիսային Կիպրոսի համար, պետք է արգելված լինի նաեւ Արցախի համար:

Կամ այն, ինչ որ արտոնվում է Արցախի համար, պետք է արտոնվի նաեւ Հյուսիսային Կիպրոսի համար: Փորձենք աւելի խորանալ քաղաքական ենթադրությունների մեջ` նկատելու համար, որ Անկարան Արցախի ուղղությամբ իր դիրքորոշումները պայմանականացնում է ոչ անպայման Բաքվի հաշվարկները բացառապէս գերադասելով, այլ նաեւ Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ միջազգային ընտանիքից ակնկալություններ իրականացնելու քաղաքականություն կիրառելով:

Բաքվի համար շահարկվող համեմատությունը հաւանաբար այլ շարժառիթ ունի, որը կարող է չհամապատասխանել Անկարայի ընկալումներին:

Այստեղ գերակա միտքը գրավված լինելու կարգավիճակի արծարծումն է. հետեւաբար Բաքուն փորձ է կատարում միեւնույն ընկալելիությունը ապահովել երկու տարածքների համար: Ինչպես Հյուսիսային Կիպրոսը, այնպես Արցախը միջազգային ընտանիքը պետք է շարունակի ընդունել իբրեւ գրավված տարածքներ:

Ահա այստեղ է Անկարայի եւ Բաքվի մոտեցումների միջեւ երեւացող տարբերությունը: Եւ եթե Արցախի պատմականի եւ ներկայի մասին կա թուրք եւ ադրբեջանական մոտեցումների համատեղելիություն, ապա նուրբ տարբերություն գոյություն ունի Հյուսիսային Կիպրոսի ուղղությամբ կատարված համեմատությունը ընկալելու առումով: Եւ նույնքան դիտարժան է, որ բողոքը, կատարված այս համեմատության դիմաց, գալիս է միայն Բաքվից:

Պաշտոնական Անկարան լուռ է, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի բանբերը հայտարարում էր, որ Կիպրոսի արտգործնախարարի խոսքերը հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նպաստում Բաքվի դեմ հայկական կողմի «հարձակողապաշտ» քաղաքականության խրախուսմանը եւ միաժամանակ վնաս են հասցնում ԵԱՀԿ-ի ՄԽ-ի միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Եթե ընդունենք, որ բողոքի իրավունքը իրեն է վերապահում Բաքուն` որովհետեւ, Արցախի մասին է հայտարարությունը, ապա նույն տրամաբանությամբ Անկարան պիտի արձագանքեր` որովհետեւ հայտարարությունը վերաբերում էր նաեւ իր կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսին։

Հայկական կողմը այս նուրբ տարբերությունները նկատելով հանդերձ կենտրոնանում է հայտարարության քաղաքական բովանդակության վրա: Պաշտոնական Նիկոսիան այս անհամեմատելիությունը ընդգծելով շատ պարզ է դարձնում` որ Արցախը պատմականորեն հայկական տարածք է, որ հայերը միշտ ապրել են այդ տարածքում, որ նրանք պայքարել են իրենց ապահովությունը երաշխավորելու համար եւ անկախութիւն հռչակել:

Պաշտոնական Նիկոսիայի այս բանաձեւումը արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա կայացված որոշման ճանաչումն է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին