▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Հայաստանի հետ վարվում է «кнут и пряник» ռուսական ազգային մեթոդով

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ռուսաստանը՝ Հայաստանի հետ վարվում է ''кнут и пряник'' ռուսական ազգային մեթոդով: Մոսկվան մեթոդաբար, ուժային ճնշում է գործադրում, համ ռազմական, համ էլ քաղաքական ֆրոնտում, իսկ մյուս կողմից հավացրած ռուսա-մշակութային հայերի համար ստեղծում է պայմաններ , որ իրենց լավ զգան, մի քանի քաղցր խոսք ասելով տարբեր ամբիոններից շահում են հավերի սիրտը: Տուրիզմ, Կրեմլի պատերի ներքո համերգներ, հայ-ռուսական դարավոր պատմության էջերն են թարմացվում, թույլ են տալիս, որ ռուսաց թագավորին տարբեր ռանգի նամակներ գրվեն: Արդեն վաղուց ''что где когда'' ինտելեկտուալների ակումբը՝ շարունակում է ռուսերենով հեռարձակվել ՀՀ-ում, որովհետև խելացի կարող է համարվել միայն այն հայը , ով ռուսերենով է խելացի մտքեր արտահայտում, իսկ վրացիները նույնը անում են վրացերենով, երևի այնքան էլ խելացի չեն: Այն, ինչը անում է օտարը պարզ է, նրանք իրենց շահն ու նպատակներն ունեն , բայց որ դրա վրա հայ ստրուկը հավի պես ուրախանում է ու ծափահարում ականջներով, դա անհասկանալի է ու զզվելի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին