▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ հրաժարական չի տալիս Հրազդանի քաղաքապետը և դուրս կգա՞ արդյոք ՀՀԿ շարքերից

Այս հարցերն ունեն շատ տրամաբանական պատասխաներ։ «Ինչու հրաժարական չի տալիս», հարցի պատասխանը այն է, որ մեր քաղաքապետը մեր բյուջեի փողերը ուտելով միլիարդների ունեցվածք է դիզել, ու ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, պատրաստ է ամեն ինչի հանուն իր երեխայի։ Իսկ ինչ է պետք մեր արդատադատներին...

 Այո, փողոտ մեկը սայթաքի, որ սկսեն քերել։ Ու այս հիմքով էլ Հրազդանի քաղաքապետին ոչ մեկ բան չի ասում, քանի որ շուտով ոստիկանությունն իր բաժին փողը կվերցնի, դատախազությունը՝ իր, քննչական կոմիտեն իր ու բոլորը գոհ կլինեն, իսկ քաղաքապետի որդին կամ կդատվի պայմանականորեն, կամ ընդհանրապես չի դատվի, ի շնորհիվ հայրիկի՝ բյուջեից գողացած միլիոների։

«Իսկ արդո՞ք նա դուրս կգա հանրապետականից» հարցի պատասխանը պիտի տրամաբանական լիներ, քանի որ ՀՀԿ բոլոր պաշտոնյաները միշտ ասում էին, որ իրենց կուսակցիներին իրենք անձամբ են վերահսկում ու դատապարտում են յուրաքանչյուր վատ արարք։ Դե տեսնենք այս անգամ էլ կդապարատեն՞ ,թե՞ կսղցնեն գնա»։

Արամ Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին