▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ որքա՞ն պետք է որբ մնանք

Հոկտեմբերի 13-ին կլրանա Թաիլանդի թագավոր Փհումիփոն Ադուլյադեթի մահվան մեկ տարին, սակայն մահից հետո էլ Թաիլանդի ժողովուրդը շարունակում է աստածացնել նրան, և նրա պաշտամունքը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի կան նրան հիշողները: Թաիլանդիները նրան հռչակել են Ազգի հայր, և անդամ մահից հետո չեն պատրաստվում որբանալ: Ի տարբերություն Ազգի հայր հռչակված այլ թագավորներից ու երկրի ղեկավարներից, Թաիլանդի թագավորին այդ տիտողոսը տրվել է ոչ թե սպառնալիքներ ու վախի ազդեցության տակ, այլ իսկապես համաժողովրդական հարգանքի ու սիրո արդյունքում:

Մարդիկ նրա նկարը պահում են իրենց բնակարաններում, իրենց խանութերում և սրճարաններում, փողոցներում ու շենքերի վրա:

Փհումիփոն Ադուլյադեթը թագավորել է 70 տարի, և այդ ընթացքում երկրում բազաթիվ քաղաքական իրադարձություններ են եղել, բազմաթիվ հեղշրջումներ ու համաժողովրդական բողոքի ցույցեր, սակայն թագավորը փորձել է վեր կանգնել քաղաքանկան ինտրիգներից ու նույնիսկ իր պալատը տրամադրել ցուցարարներին, որոնց վրա բանակն ու ոստիկանությունը ցանկացել են կրակ բացել: Թագավորը լավ հարաբերություններ է պահպանել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հետ, և շատ դեպքերում, նրա դիրքորոշումը բավարար է եղել, որ ընտրություններով իշխանության եկած կառավարությունը հեռանա իշխանությունից, և արտահերթ ընտրությունների արդյունքում նոր կառավարություն ձևավորվի:

Լինելով թագավոր նա չի զլացել շրջել գյուղերով, հանդիպել գյուղացիության հետ, անձամբ լսել նրանց խնդիրները և հետամուտ լինել դրանց իրականացմանը,անձամբ վերցնել մանգաղն ու հավաքել բրնձի բերքը, մասնակցել ոռոգման համակարգի շինարարությանը, մտնել անասնապահի տուն, և խոսել նրա խնդիրներից: Թաիլանդը էականորեն տարբերվում է իր շրջակա երկրներից: Մայնմարից, Լաոսից ու Կամբոջայից մարդիկ գալիս են Թաիլանդ աշխատելու համար:

Թաիլանդցիները կատարում են միայն բարձր որակավորում պահանջող աշխատանք, քանի որ այդ երկրում կրթության մակարդակը իսկապես բարձր է, թեև այնտեղ չեն հայտարարում, որ իրենց բուհերը պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այս բոլոր ձեռբերումների համար թայլանդիները շնորհակալ են իրենց թագավորին, ու նույնիսկ նրա մահից հետո, համարում են, որ նա իրենց Հայրն է:

Փհումիփոն Ադուլյադեթը թագավորել է 70 տարի, բայց թաիյանդցի ժողովուրդը ամենևին չէր հոգնել նրա իշխանությունից, ու հաստատ դեմ չէր լինի, որ նա թագավորեր ևս 70 տարի:

Միշտ մտածել եմ, թե ինչն է խանգարում մեզ ունենալ մի այդպիսի Ազգի հայր, ով կտրված չի լինի սեփական ժողովրդից ու հասարակությունից, ով չի փակվի իր պալատում, և չի խորշի սեփական ժողովրդից:

Մի մարդ ով կկարողանա հանգիստ ու առանց արարողակարգի շփվել գյուղացու հետ, մրա ձեռքից կվերցնի բախհն ու մի կտոր հող կփորի հասկանալու համար թե որքան դժվար է դա, կվերցնի պատշարի ձեռքից մուրճն ու մի քար էլ ինքը կդնի պատին, որ հասկանա, թե որքան դժվար է պատշարի համար օրվա հաց վաստակելը, կկարողանա իր պալատը տրամադրել ըմբոստ ցուցարարներին, ու թույլ չի տա, որ նրանք զոհվեն ոստիկանական ավտոմատների կրակոցներից, ու հաշմանդամ դառնան մահակների հարվածներից:

Վերջապես մի մարդ, ում մահը կդառնա համաժողովրդական ողբերգություն, և հարյուր հազարավոր հայեր կհամարեն, որ իրենք կորցրեցին իրենց հարազատին, մի մարդու, ում բացակայությունը միշտ զգալու են:

Միշտ նախանձում են Թաիլանդի ժողովրդին, ու մտածում, թե մեր ժողովուրդը դեռ ինչքան պետք է այսպես անհեր ու որբ ապրի:

 

Ավետիս Բաբաջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին