▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը` Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին

«Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից»,- այսօր հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում կարճ պատասխանել է Կարեն Կարապետյանը` անդրադառնալով իր ու Սերժ Սարգսյանի հարաբերություններին:

Նա հերքել է մամուլի տեղեկությունները, թե ինքն ու Սերժ Սարգսյանն ունեն լարված հարաբերություններ: Վարչապետը վստահեցրել է, որ նախարարներին նշանակելիս իրենք որևէ հակասություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադառնալով Կարեն Կարաապետյանի հրաժարականի մասին լուրերին  և իրենց հարաբերություններին` Սերժ Սարգսյանը նշել էր. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Պարբերաբար հրապարակվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե´ ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին